00:00:00

Հայրենադարձության մասին օրենքի նախագծի մշակման համար ձևավորվելու է աշխատանքային խումբ. Մխիթար Հայրապետյան

17:10, 31 օգոստոս 2019

Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էի, ամենայն հավանականությամբ, գալիք նստաշրջանին ներկայացնելու համար ԱԺ ԳԿՄՍՍԵ հանձնաժողովում ընթանում են Հայրենադարձության մասին օրենքի շուրջ քննարկումները: Այսպես, երեկ ԵՊՀ Սփյուռքագիտության ամբիոնի վարիչ Արման Եղիազարյանի, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանի և Repat Armenia-ի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանի հետ քննարկեցինք նախատեսվող օրենքի հիմնական հասկացությունները, օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն ունեցող ուղղությունները՝ ազդարարելով համատեղ աշխատանքի մեկնարկը: Սա, իհարկե, չի նշանակում, որ սահմանափակվելու ենք սույն փոքր թիմով. եկող շաբաթ մեր հանձնաժողովի նիստում կձևավորենք աշխատանքային խումբ, որի աշխատանքների ավարտից հետո նախնական փաթեթը կներկայացվի առնչակից կողմերին, ինչպես նաև Հայաստանի և սփյուռքի մասնագիտական շրջանակներին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր