00:00:00

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հայտացուցակը հայտնի է

03:48, 31 օգոստոս 2019 Սպորտ

Սեպտեմբերի 5-ին և 8-ին Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի 5-րդ և 6-րդ տուրերի հանդիպումները՝ մրցելով համապատասխանաբար Իտալիայի ու Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականների հետ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում մարզահավաքը նախատեսվել է սեպտեմբերի 2-8-ը: Գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրավիրել է 25 ֆուտբոլիստ. Դարպասապահներ Արամ Հայրապետյան, «Ուրարտու» Անատոլի Այվազով «Ուրարտու» Արման Մելիքսեթյան, «Նոա» Արսեն Բեգլարյան, «Դնեպր» (Բելառուս)   Պաշտպաններ Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ» Հայկ Իշխանյան, «Ալաշկերտ» Արման Հովհաննիսյան, «Գանձասար-Կապան» Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան) Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի» (Կիպրոս) Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու» (Ղազախստան) Անդրե Չալըշըր, «Գյոթեբորգ» (Շվեդիա)   Կիսապաշտպաններ Արմեն Համբարձումյան, «Արարատ-Արմենիա» Պետրոս Ավետիսյան, «Արարատ-Արմենիա» Արտակ Եդիգարյան, «Փյունիկ» Կառլեն Մկրտչյան, «Փյունիկ» Էրիկ Վարդանյան, «Փյունիկ» Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ» Ռումյան Հովսեփյան, «Արդա» (Բուլղարիա) Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա) Գևորգ Ղազարյան, ԱԵԼ (Կիպրոս) Էդգար Բաբայան, «Հոբրո» (Դանիա)   Հարձակվողներ Արթուր Միրանյան «Փյունիկ» Տիգրան Բարսեղյան, «Կայսար» (Ղազախստան) Սարգիս Ադամյան, «Հոֆենհայմ», (Գերմանիա) Ալեքսանդր Կարապետյան, «Սոչի» (Ռուսաստան)   Ծնկի հետ կապված խնդիրների պատճառով վերջնական հայտացուցակից դուրս է մնացել Մարկոս Պիզելլին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր