00:00:00

ՀԸՖ-ն շնորհակալություն է հայտնել Լեւոն Ջուլֆալակյանին ահռելի եւ անգնահատելի աշխատանքի համար

23:16, 27 օգոստոս 2019 Սպորտ

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան՝ նախագահ Ռոբերտ Խաչատրյանի և գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանի գլխավորությամբ, շնորհակալություն է հայտնում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանին՝ ահռելի ու անգնահատելի աշխատանքի համար։ «20 տարի անվերապահորեն և անաչառ ղեկավարելով Հայաստանի ուժեղագույն հավաքականներից մեկը՝ Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը իր բացառիկ ու բարձր արդյունքների շնորհիվ դարձել է անկախ Հայաստանի ամենաարդյունավետ մարզիչը։ Հավաքականը գլխավորելու տարիներին ՀՀ վաստակավոր մարզիչը Հայաստան է բերել 70 մեդալ՝ Օլիմպիական խաղերից, աշխարհի և Եվրոպայի առաջնություններից, Ուսանողական խաղերից և Աշխարհի գավաթներից։ Շնորհակալություն Լևոն Ջուլֆալակյան, Ձեր մեծ ավանդի համար»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր