00:00:00

Երևանում բացվեց առաջին մասնագիտացված մարզասրահը երեխաների համար

19:06, 27 օգոստոս 2019

 Հայաստանը 36-րդ երկիրն է, որտեղ կգործի The Little Gym բրենդի մարզասրահ, այն 10 ամսականից 12 տարեկան երեխաների համար է։ Սա առաջին մանկական մասնագիտացված մարզասրահն է ինչպես մեր երկրում, այնպես էլ ամբողջ տարածաշրջանում։ Մարզասրահի բացման աշխատանքները տևել են մոտ մեկ ու կես տարի։ Ամեն ինչ պետք է համապատասխանեցվեր The Little Gym միջազգային բրենդի չափանիշերին։ Մարզասրահն առանձնանում է ուսուցման յուրահատուկ մեթոդով, որը մշակվել և կատարելագործվել է 43 տարիների ընթացքում։ Ծրագրի հիմքում մարմնամարզությունն է, ուսուցումը եռաչափ մոդելով է, ինչը նշանակում է, որ երեխան կդառնա ֆիզիկապես ուժեղ, բայց նաև կզարգացնի մտավոր ունակություններն ու շփման հմտությունները: «Երևանում փնտրեցի երեխաների զարգացման կենտրոններ, չգտա ուզածս, սկսեցի ուսումնասիրել միջազգային փորձը և պատահաբար գտա The Little Gym բրենդը: Մարզասրահի առանձնահատկությունը իր յուրահատուկ և համապարփակ ծրագիրն է, որը բաղկացած է  40 շաբաթներից: Ամեն շաբաթ ծրագիրը փոփոխվում է, որպեսզի երեխան կարողանա աստիճանաբար ավելացնել իր առաջընթացը»,-ասում է մարզասրահի տնօրեն Վիկտորյա Կարապետյանը: Մարզասրահի բացմանը ներկա էր The Little Gym Europe-ի գործառնությունների և մարքեթինգի գլխավոր պատասխանատու Սաբրինա Պոլակոֆը: Նա նախապատրաստական ամբողջ ընթացքում հետևել է The Little Gym Yerevan-ի աշխատանքին Բրյուսելից: Իր աչքով ամեն ինչ տեսնելուց հետո վստահ է, որ The Little Gym Yerevan-ում պահպանվելու են The Little Gym բրենդի սահմանած բարձր չափանիշերը: «Աշխարհում գործում է The Little Gym բրենդի ավելի քան 450 մարզասրահ, որտեղ յուրաքանչյուր շաբաթ մարզվում են մոտ 150 000 երեխաներ: The Little Gym-ի առաքելությունն է օգնել երեխային բացահայտելու իր ամենալավ կողմերը, դարձնելու նրան ուժեղ և ինքնավստահ: Մենք ստեղծել ենք միջավայր, որտեղ ամեն երեխա զարգանալու է իր ուրույն տեմպով և սիրելու է մարզումները»,- ասում է The Little Gym Europe-ի գործառնությունների և մարքեթինգի գլխավոր պատասխանատու Սաբրինա Պոլակոֆը: Մարզասրահում մեծ ուշադրություն է դարձվելու անվտանգությանը, շատ խիստ չափորոշիչներով են ընտրվել մարզիչները: «Մարզասրահում աշխատելու են միայն փորձառու մարզիչներ, նրանք պարբերաբար մասնակցելու են վերապատրաստումների: Մեր թիմն արդեն վերապատրաստվել է ԱՄՆ-ում և Ամստերդամում, այս ընթացքում էլ պարբերաբար Երևան են գալիս The Little Gym Europe-ի տարբեր մարզասրահների մեր գործընկերները»,-ասում է մարզասրահի տնօրեն Վիկտորյա Կարապետյանը: Բացի մարմնամարզության դասընթացներից երեխան ամռանը կարող է մասնակցել քաղաքային ճամբարների, կան նաև հատուկ առաջարկներ՝ հնարավոր է մարզասրահում կազմակերպել երեխայի ծննդյան երեկույթը կամ տոն օրերին օգտվել «Ծնողների հանգստի երեկո» ծառայությունից: The Little Gym Yerevan-ը գտնվում է Դեմիրճյան 1 հասցեում: Մարզասրահում դասընթացները մեկնարկելու են սեպտեմբերի 2-ին:    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր