00:00:00

Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին

14:55, 27 օգոստոս 2019

ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն օգոստոսի 27-ին  ընդունել է Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական իր առաքելությունն ավարտող Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Նախարարը դեսպանին իր գոհունակությունն է հայտնել պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի համար և նշել, որ Սեյեդ Քազեմ Սաջադին դիվանագիտական առաքելության ընթացքում ստեղծել է բավարար բարյացակամության մթնոլորտ հաջորդ դեսպանի արդյունավետ պաշտոնավարման համար: Ներկայում Հայաստանում գրեթե ամենուր տարբեր չափերի և վտանգավորության հրդեհներ են, որոնց ԱԻՆ-ը հաջողությամբ կարողանում է դիմագրավել: Նախարարը նշել է, անհրաժեշտության դեպքում, հավատարիմ մնալով հայ-իրանական դարավոր բարեկամությանը և փոխօգնության պատրաստակամությանը, Հայաստանը օգնության նպատակով կդիմի Իրանին: Նախարարը գոհունակությամբ հիշատակել է, որ ՀՀ պատվիրակության կազմում Իրան կատարած այցելությունը եղել է երկուստեք շատ արդյունավետ, հատկապես՝ տպավորվել է Իրանի նախագահի խարիզմատիկ կերպարով: Սեյեդ Քազեմ Սաջադին նշել է, որ ջերմ զգացմունքներ ունի Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ և այսուհետ որտեղ էլ լինի, կաշխատի ուժերի ներածին չափով օգտակար լինել հայ-իրանական բարեկամությանը: Նա շնորհակալություն է հայտնել նախարարին Իրանին պատուհասած ջրհեղեղի ժամանակ օժանդակության համար և նշել, որ Իրանի ղեկավարությունը մեծ ցանկություն ունի, շարունակելով բարեկամությունը Հայաստանի հետ, հաստատել որակական նոր հարաբերություններ: Հանդիպման ավարտին նախարարը հրաժեշտ տալով դեսպանին, հույս է հայտնել, որ ՀՀ-ում Իրանի նոր դեսպանը կշարունակի գոյություն ունեցող բարի ավանդույթը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր