00:00:00

Փաշինյանը շնորհավորել է Մոլդովայի Հանրապետության նախագահին՝ Անկախության օրվա առթիվ

14:26, 27 օգոստոս 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնին՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, նշված է. «Հարգելի պարոն նախագահ, Ընդունեք խնդրեմ ջերմագին շնորհավորանքներս Մոլդովայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Համոզված եմ, որ դարերի խորքից եկող հայ-մոլդովական բարեկամությունն ամուր հենք է ստեղծում Հայաստանի և Մոլդովայի միջև հարաբերությունների համապարփակ զարգացման և ընդլայնման համար: Վերահաստատում եմ, որ հայաստանյան կողմը պատրաստ է փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Մոլդովայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր