00:00:00

Գետափ-Մարտունի ավտոճանապարհին վթարի ենթարկված 15–ամյա աղջկա մոտ նկատվում է դրական տեղաշարժ. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ

13:12, 27 օգոստոս 2019

Վայոց ձորում վթարի հետեւանքով տուժած 15–ամյա աղջիկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։Այս մասին հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գեւորգ Դերձյանը։ «Օրերս խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Վարորդը, Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում, Քարագլուխ գյուղի վարչական տարածքում, դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մոտ 250 մետր մի քանի պտույտ գլորվելով` հայտնվել էր ձորում։ Վթարի հետեւանքով 3 հոգի տեղում մահացել էր, 3 հոգի էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել Եղեգնաձորի բժշկական կենտրոն: Տուժածներից 15-ամյա աղջիկը ավելի ուշ անգիտակից վիճակում ուղղաթիռով տեղափոխվել էր Երեւան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Նրա մոտ առկա է թոքերի սալջարդ, որովայնի սալջարդ, կոնքի ողերի կոտրվածքներ։ Աղջիկն արդեն գիտակցության է եկել, նկատվում է դրական տեղաշարժ»,–գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր