00:00:00

Ռեկտորը սկսել է հաշվեհարդար տեսնել այն անձանց հետ, ովքեր քննադատում են իրեն դոկտորական ատենախոսության մեջ կատարած արտագրությունների համար․ դասախոս

13:00, 27 օգոստոս 2019

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դասախոս Վարդգես Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեծարգո պարոն վարչապետ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը սկսել է հաշվեհարդար տեսնել այն անձանց հետ, ովքեր քննադատում են իրեն դոկտորական ատենախոսության մեջ կատարած արտագրությունների (գրագողության) և իր կողմից համալսարանում իրականացվող վոլյունտարիստական գործողությունների համար: Մասնավորապես, ռեկտոր Գալստյանը, մեկ տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ հանձնարարում է գեոդեզիայի ամբիոնի վարիչին, ինձ՝ երիտասարդ դոցենտին, դասաժամեր չտրամադրել:
Պատճառը պարզ է, ես և համալսարանի առողջ ուժերը չեն ուզում, որ բուհը ղեկավարի մի անձնավորություն, ով գրագողությամբ է դարձել գիտությունների դոկտոր, ով իր որոշումները կայացնում է «Լավ եմ անում» սկզբունքով: Պարոն վարչապետ, օրերս լույս է տեսել ՀՀ գերագույն խորհրդի և ՀՀ ԱԺ առաջին գումարման պատգամավոր, ճանաչված հետազոտող Գագիկ Ներսիսյանի «Գրագողությունը ռեկտոր Գագիկ Գալստյանի դոկտորական ատենախոսությունում» գիրքը՝ 60 էջից: Խնդրում եմ Ձեր հանձնարարականը ԲՈԿ-ին՝ ուսումնասիրել Գագիկ Գալստյանի «Երկարակյաց շենքերի և կառույցների շինարարության հիմնախնդիրները» դոկտորական ատենախոսությունը և տալ եզրակացություն, վերը նշված գրքում բերված, գրագողության 50 դրվագների վերաբերյալ: Իմ համոզմամբ, եթե տնտեսագիտական համալսարանի երիտասարդ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը գրագողության պատճառով ազատվել է պաշտոնից, ապա որևէ հիմնավորում չի կարող լինել 68 տարեկան ռեկտոր Գագիկ Գալստյանին պաշտոնանկ չանելու համար: Հարգանքով՝ Վարդգես Համբարձումյան տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ»,-նշված է հայտարարության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր