00:00:00

Ռեալի նախկին ֆուտբոլիստի կարծիքով՝ Բենզեման վերջին 10 տարիներին լավագույն հարձակվողն է աշխարհում

03:51, 27 օգոստոս 2019 Սպորտ

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Օմար Մասկարելը, ով ներկա պահին հանդես է գալիս «Շալկեի» կազմում, խոսել է իր նախկին թիմի, ինչպես նաև ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեմայի մասին։ ««Ռեալը» աշխարհի մեծագույն ակումբն է։ Այլևս ոչինչ աշխարհում ինձ չի զարմացնում այն բանից հետո, ինչ ես տեսել եմ այդ թիմում։ Հիմնական թիմի հետ իմ առաջին մարզման ժամանակ ես խաղում էի Ռոնալդուի, Օզիլի, Ալոնսոյի ու Ռամոսի կողքին։ Դա կատարյալ խելագարություն էր։ Կարիմ Բենզեման այն ֆուտբոլիստն է, ով ամենամեծ տպավորությունն է թողել ինձ վրա։ Կարծում եմ՝ նա աշխարհի լավագույն հարձակվողն է վերջին 10 տարիներին»,-Մասկարելի խոսքերն է մեջբերում Goal-ը։ Օմար Մասկարելը Մադրիդի «Ռեալի» սան է։ 2017/18 մրցաշրջանում նա «սերուցքայինների» նորեկ Լուկա Յովիչի հետ հանդես է եկել «Այնտրախտի» կազմում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր