00:00:00

17 տարեկանում համալսարանի 3-րդ կուրսում սովորող Տիրան Հովհաննիսյանը դիմում է վարչապետին

20:48, 26 օգոստոս 2019

Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի բնակիչ 17-ամյա Տիրան Հովհաննիսյանը Չինաստանի Շաանսիի մանկավարժական համալսարանի երրորդ կուրսի ուսանող է։
Չինաստան մեկնել է 15 տարեկան հասակում։ Այս ընթացքում Տիրանը հասցրել է Չինաստանում ավարտել մեկ ուսումնական հաստատություն՝ Շաանսիի գիտության և տեխնոլոգիայի համալսարանը, իսկ 2-րդում իր բացառիկ տվյալների, գիտելիքների շնորհիվ միանգամից փոխադրվել է 3-րդ կուրս։ Այս մասին Տիրան Հովհաննիսյանը պատմեց irakanum.am-ի հետ զրույցում։
Շուտով լրանալու է Տիրանի 18 տարին։ Երիտասարդը բաց    նամակ է գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով տալ տարկետման իրավունք, որպեսզի կարողանա Չինաստանում ավարտել ուսումը, ապա անցնել զինծառայության։
«Երբ 15 տարրեկան էի, մեկնեցի Չինաստան, յուրացրի չինարենը, սովորեցի Շաանսիի գիտությունների և տեխնոլոգիաների համալսարանում, որտեղ ուսումնական կուրսը 2 տարի է, բայց ես կրթական ծրագիրը յուրացրի 1 տարում և հանձնեցի չինարեցի իմացուցությունը ստուգող HSK4 մակարդակը,իսկ չինարենի իմացության ամենաբարձր մակարդակը HSK6-ն է։
Այնուամենայնիվ, ես մեկ տարում կարողացա հանձնել HSK4-ը, ապա արժանացա մի շարք պարգևների, գովասանագրերի։
Հետո ընդունվեցի Շաանսիի մանկավարժական համալսարանի չինարեն գրականության և բիզնեսի ֆակուլտետ։
 
Այս համալսարանը պաշտոնական տվյալներով՝ աշխարհի մասշտաբով իր վարկանիշով 700-800-րդ հորիզոնականում է գտնվում, իսկ կոնկրետ իմ մասնագիտությունը Չինաստանում 4-րդն է։ Ավելացնեմ, որ 2789 համալսարան կա Չինաստաում։
Երբ համասարանում պետք է երկրորդ կուրս տեղափոխվեի, համալսարանի գիտական վեհաժողովի հետ արդեն պայմանավորվածություն ունեի․ եթե իմ քննությունների միջին գնահատականը լիներ 85-ից բարձր, ապա իմ ուսումնառությունը պիտի լիներ անվճար, հանրակացարանը՝ ևս։ Քննությունները հանձնեցի, և միջին գնահատականը եղել է 93-ից բարձր։ Դրա համար էլ այժմ սովորում եմ անվճար։ Ես եղել եմ համալսարանի 50 լավագույն ուսանողներից, որոնք համալսարանի կողմից պարգևատրում ենք ստացել՝ 4 հազար յուհան (չինական արտայժույթ)։
Այնուհետև համալսարանում հանձնեցի HSK5 մակարդակը՝ գերազանց։ Ինձ մնացել է, որ HSK6-ը հանձնեմ։ Դա, ինչպես նշեցի, չինարենի իմացության ամենաբարձր մակարդակն է։ Ես հիմա փոխադրվել եմ համալսարանի 3-րդ կուրս», - պատմեց Տիրան Հովհաննիսյանը։
 
Նա նամակ է գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանին ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին՝ խնդրելով իրեն տարկետման իրավունք տրամադրել, որպեսզի Չինաստանում ավարտի կրթությունը, այլապես հետագայում կզրկվի անվճատ սովորելու, կեցության իրավունքից:
Արդեն իսկ հանդիպել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին, Արայիկ Հարությունյանին։
 
«Մարզպետը նշեց՝ հպարտ է նրանով, որ առաջին համալսարանում, որտեղ սովորել եմ, առաջին հայ ուսանողն եմ եղել, իսկ այն համալսարանը որտեղ այժմ սովորում եմ, վերջին հայ ուսանողը ուսումնառությունն ավարտել է 2009 թվականին», - ասաց Տիրան Հովհաննիսյանը։Նա նշեց՝ ՊՆ-ից ու վարչապետից դեռևս ոչ մի արձագանք չունի։
 
«Բայց, գործընթացը դեռ շարունակվում է, թեև դեռ ոչ մի դրական պատասխան չեմ ստացել։ Ես համալսարանն ավարտելու եմ 19 տարեկան 6 ամսականում։ Խդրում եմ, որ թույլ տան, կրթությունս ավարտեմ ու վերադառնամ հայրենիք և մեկնեմ զինվորական ծառայության։ Այսինքն՝ ինձ 1 տարի 6 ամիսով տարկետում է հարկավոր որպեսզի հասցնեմ ավարտել ուսումնառությունս։
Դպրոցում, քոլեջում սովորողներին տրամադրում են տարկետում․ դա արվում է օրենքով, իսկ ես պատասխան եմ ստանում, ասում են՝ դու սովորում ես համալսարանում, և դա հնարավոր չէ, ասում են՝ հարյուրավոր ուսանողներ սովորում են ավելի բարձրակարգ համալսարաններում, բայց ուզում եմ նշել՝ երևի թե ՀՀ-ում 1-2 հոգի չեք գտնի, որոնք 17 տարեկանում սովորում են համալսարանի 3-րդ կուսում», - ասաց Տիրան Հովհաննիսյանը՝ նշելով՝ ուսումնառությունն ավարտելուց հետո մտադիր է ապրել ու աշխատել հայրենիքում՝ իր գիտելիքներն ի նպաստ դնելով հայրենիքի զարգացմանն ու շենացմանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր