00:00:00

Նիկոլը ոչինչ չի մոռացել և ոչինչ էլ չի սովորել

20:15, 26 օգոստոս 2019

Մարտավարական անհրաժեշտությունից ելնելով` Փաշինյանի իշխանությունը որոշել է իրականացնել «նահանջ երգով» օպերացիան: Իշխանության ներկայացուցիչները, հասկանալով սպասվող հասարակական հուժկու բռնկումը, հայտարարեցին «Ստամբուլյան կոնվենցիայի» ԱԺ ներկայացնելու հարցը տեղափոխելը հաջորդ տարվան: Սակայն Փաշինյանը ոչ թե հրաժարվում է տխրահռչակ կոնվենցիան վավերացնելու մտադրությունից ,այլ` ժամանակ է ձգում և նոր տեսարաններ նախապատրաստում աշնանը: Դա այսպես կոչված հակակոռուպցիոն,իսկ իրականում քաղաքական հակառակորդներին չեզոքացնելու նպատակով « անցումային արդարադատություն » օպերացիա իրականացումն է: Հասարակությունը ականատես կլինի նոր կրկեսային «շոուների» ` Նիկոլի և նրա միմոսների կատարմամբ,որի ադյունքում Նիկոլը կփորձի ամբողջությամբ յուրացնել և իրենով անել քիչ թե շատ իրենից անկախ դատական իշխանությունը:
Հ.Գ. Նիկոլը վարչապետության ընթացքում ոչինչ չի մոռացել, բայց ոչինչ էլ չի սովորել: Սա է պետության դժբախտությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր