00:00:00

Մարդու իրավունքների պաշտպանը քայլեր է ձեռնարկում Արճիս գյուղում խմելու ջրի բացակայության հարցով

10:57, 26 օգոստոս 2019

Վաղ առավոտից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հետևում է Տավուշի մարզի Արճիս գյուղում խմելու ջրի բացակայության պատճառով իրականացվող բողոքի ակցիային։  Այս մասին հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը: Պաշտպանի աշխատակազմը հարցը քննարկել է Մարզպետարանի, Այրում խոշորացված համայնքի ղեկավարի, ինչպես նաև գյուղի վարչական շրջանի ներկայացուցչի հետ։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տրվել է պարզաբանում առ այն, որ ձեռնարկվում են քայլեր խնդրի ժամանակավոր և երկարատև լուծման համար։ Մասնավորապես, այս պահին ստացած տեղեկությունների համաձայն՝ քննարկվում է գյուղի մոտակայքով անցնող այլ համայնք սպասարկող ջրագծից գյուղին ջրով ապահովելու հարցը: Որպես հիմնարար լուծում՝ քննարկվում է նոր պոմպակայան և ներքին ջրամատակարարման ցանց կառուցելու հնարավորությունը։ Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության շրջանակում կձեռնարկի անհրաժեշտ քայլեր, այդ թվում՝ գրավոր պարզաբանումների պահանջով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր