00:00:00

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի շուրջ հարուցված հերթական քրեական գործով խախտվում են տուժողի իրավունքները. փաստաբան

13:58, 26 օգոստոս 2019 Հասարակություն

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում արձանագրված առերևույթ չարաշահումների գործով ամիսներ շարունակ նախաքննություն է կատարվում, հայտնի է դրանց կատարմանը հնարավոր առնչություն ունեցող անձանց շրջանակը, սակայն գործի առնչությամբ որպես մեղադրյալ ներգրավվածներ դեռևս չկան:  Այս մասին հայտնում են «Ղազարյան ընդ Փարթնըրս» փաստաբանական գրասենյակից:

Քրեական գործով տուժող «Լիոն Փրինթինգ սերվիս» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Տիգրան Ղազարյանը նշում է, որ իրենց խոչընդոտում են արդյունավետ իրականացնել կազմակերպության օրինական շահերի և իրավունքների պաշտպանությունը:

«Յուրաքանչյուր քրեական գործով նախ և առաջ պետք է պաշտպանվեն տուժող կողմի շահերը, քանի որ ենթադրյալ հանցագործությունից անմիջականորեն տուժել է հենց «Լիոն Փրինթինգ սերվիս» ՍՊԸ-ն,-ասում  է Տիգրան Ղազարյանը և հավելում, - օրենքով սահմանված կարգով ձեռնարկելու ենք բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի վերականգնվեն կազմակերպության խախտված իրավունքները: Արդեն իսկ մի շարք միջնորդություններ ենք ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին, ինչպես նաև դատախազական հսկողության շրջանակում բողոքարկել ենք վերջինիս անգործությունը»:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր