Այս հրապարակման ներքո կա այսպիսի մեկնաբանություն․ գտատերերից մեկին, ըստ էության, դուր չի եկել Մարիամ Փաշինյանի գրառումը, ուստի վերջինս այսպես կոչված՝ սմայլիկ է դրել՝ արտահայտելով իր կարծիքը։ Ընդ որում, տվյալ օգտատերը ֆեյք չէ․ նրա էջում կան լուսանկարներ, հրապարակումներ, ընկերներ, գրված է օգտատիրոջ անունը և ազգանունը։ Բարց, նրա վրա «հարձակվել է» մեկ այն օգտատեր՝ Mara Mara-ն, Մարիամ Փաշինյանի գրառմանը բացասաբար արձագանքող օգտատիրոջն անվանելով «անդաստիարակ վհուկ»։
Ավելավնենք, որ Mara Mara-ն, ըստ ամենայնի, ֆեյք է։
Ավելին, կան օգտատերեր, որոնք ասես աշխատանք կատարեն, պարտաճանաչ, ակտիվորեն վիրավորանքներ են գրում բոլոր այն օգտատերերի հասցեին, որոնք քննադատական խոսքեր են գրել Մարիամ Փաշինյանի ու նրա ընտանիքի մասին։
Վերցնենք Մարիամ Փաշինյանի դստեր այն գրառումը, որտեղ Մարիամ Փաշինյանը ոչ իշխանական քաղաքական ուժերի ներկայացուցիչներին ու նրանց համակիրներին հորդորում էր «խորը շունչ քաշել ու հանգստանալ»։
Խոսքը ներքոնշյալ հրապարական մասին է։
Օրինակ Vrarsik Mkrtchyan անունով օգտատերը, որի էջի գլխավոր նկարում պատկերված է վարչապետ Նիկոլ Փաշինյանը վիրավորել է բոլոր այն օգտատորերին, որոնք այս հրապարակման ներքո իրենց մեկնաբանություններով այս կամ այն կերպ քննադատել են Մարիամ Փաշինյանին կամ նրա ընտանիքի անդամներին։
Դիտարկենք նաև Hraparak.am-ի հրապարակումներից մեկը, որի ներքո օգտատերերը մեկնաբանություններ են գրել։
Նրանցից ոմանք նշում են, որ Մարիամ Փաշինյանը ֆեյքեր ունի, որոնք նրան գովերգում են սոցցանցերում։
Այս հրապարակման մեկնաբանությունները ևս կան օգտատերեր, որոնք «որպես պարտականություն» վիրավորել են են Մարիամ Փաշինյանին քննադատողներին։ Ֆլորա Գինոսյան անունով օգտատորը պատասխանել է բազմաթիվ օգտատերերի մեկնաբանություններին, որոնք քննադատել են Մարիամ Փաշինյանին։
Մարիամ Փաշինյանին քննադատողները զերծ չեն մնում ոչ միայն վիրավորանքներից, այլև անեծքներից, ինչպես օրինակ «թաղեմ գլուխդ, նախանձ բոմժ» արտահայտությունը․
Վարչապետին ու ներկայիս իշխանություններին քննադատողներին վիրավորողները, փաստորեն, սովորաբար շատ ակտիվ են, ոմանք որպես «սուրբ պարտք»՝ քանի նմանատիպ մեկնաբանություն տեսնում են ակտիվորեն հատ-հատ պատասխանում են այդ կամնաբանություններին վիրավորանքներով, անեծքներով ու նույնիսկ հայհոյանքներով, այնպես որ, դժվար է ասել, թե սոցցանցերում իշխանություններին փառաբանողերը հետևում են «սիրո ու համերաշխության» կանոններին, ոմանք էլ անկախ ամեն ինչից՝ միշտ քաջալերում են Փաշինյանին ու իշխանություններինն, ինչես այս օգտատերն է քաջալերեն Մարիամ Փաշինյանին՝ գրելով․ «Դու գրի, ազիզ ջան․ ինչքան ուզում են, հաչան, քո գործերն աջ ա, դուխո՛վ»։