00:00:00

Հոկտեմբերի 11-ին նախատեսված է Գյումրու ավտոմաքսատան բացումը․ Դավիթ Անանյան

16:21, 25 օգոստոս 2019

Ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու աշխատանքները լայն թափով գնում են առաջ, այս պահին արդեն քննարկում ենք շուրջօրյա աշխատանքային ռեժիմով աշխատելու նպատակահարմարության վերաբերյալ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 25-ին, Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ «Հոկտեմբերի առաջին տասնօրյակն ավարտելուն անմիջապես հետո պլանավարում ենք բացումը հայտարարել։ Հոկտեմբերի 11-ին նախատեսված է ավտոմաքսատան բացում»,- նշեց նա։ Աշխատանքային ծանրաբեռնվածության մասին ՊԵԿ նախագահն ասաց, որ վստահ է՝ մինչեւ տարվա վերջ մաքսատունն աշխատելու է շուրջօրյա ռեժիմով՝ շաբաթը 7 օր, որովհետեւ հոկտեմբերից սպասվում է մեքենաների ներմուծմների՝ աննախադեպ ծավալի աճ։ «Հաջորդ տարվանից վեապրոֆիլավորելու ենք մաքսատունը նաեւ ընդհանուր բիզնեսի աշխատանքներն այնտեղ կազմակերպելու համար»,- հավելեց Դավիթ Անանյանը

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր