00:00:00

«Պրծնենք, սաղիդ տանելու եմ «Փարվանա», պատիվ տամ». Սամվել Ալեքսանյանը հրդեհի վայրում է

12:09, 25 օգոստոս 2019

Գործարար Սամվել Ալեքսանյանն այս պահին «Մալաթիա մոլի» մոտ է, նա հետեւում է հրդեհաշիջման աշխատանքներին: Երեկ Ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ զրույցում Սամվել Ալեքսանյանը դժգոհել էր ԱԻՆ-ի աշխատանքից՝ նշելով, որ եթե սկզբից շատ հրշեջ մեքենա գար, «ըսենց չէր լինի»։ Սակայն այսօր լրագրողների հետ զրույցում գործարարն ասաց, որ շատ գոհ է հրշեջների աշխատանքից։ «Ես երեկ չեմ դժգոհել, թե դուք ոնց եք հասկացել, որ դժգոհել եմ։ Շատ նորմալ մեր փրկրարար ժողովուրդը աշխատում են, շատ գոհ եմ, շատ շնորհակալ եմ»,- ասաց նա: Գործարարը նաեւ հերքեց, որ ինքն աշխատողներին հորդորել է պահեստի իրերը հանել կրակի ճիրաններից: «Լավ հիմա թողեմ գնամ, թողեք նստեմ էլի, ոտերս ցավում են, սաղ գիշեր ստեղ եմ եղել։ Պրծնենք, սաղիդ տանելու եմ «Փարվանա» պատիվ տամ»,- ասաց նա: Նա հավելեց, որ «Վեգան» իրեն չի պատկանում. «Վեգան իմը չէ, Յուրային հարցրեք Վեգան ումն է, շենքն է իմը, դրա համար եմ էստեղ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր