00:00:00

Արսենալը պարտվեց Լիվերպուլին․ Մխիթարյանը դաշտ դուրս եկավ վերջին րոպեներին

02:51, 25 օգոստոս 2019 Սպորտ

Անգլիայի առաջնության 3-րդ տուրում այսօր՝ օգոստոսի 24-ին, «Լիվերպուլը» ընդունել էր «Արսենալին» ու հաղթեց 3-1 հաշվով։ Առաջին կեսի ավարտից 4 րոպե առաջ լոնդոնցիների դարպասը գրավեց Մատիպը ու «Լիվերպուլը» ընդմիջման գնաց հաղթողի կարգավիճակում։ Երկրորդ կեսի սկզբնամասում մրցավարը 11-մետրանոց նշանակեց հյուրերի դարպասին, որն անվրեպ իրացրեց Մոհամեդ Սալահը։ 10 րոպե անց՝ 59-րդ րոպեին, Սալահը դուբլ ձևակերպեց։ Խաղի հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ Տոռեյրան Օբամեյանգի փոխանցումից հետո խփեց «Արսենալի» հեղինակության գնդակը։ «Արսենալի» կազմում խաղի միայն 86-րդ րոպեին դաշտ դուրս եկավ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր