00:00:00

Սամվել Ալեքսանյանը չգիտի՝ ինչից է առաջացել «Մալաթիա մոլ»-ի հրդեհը

21:33, 24 օգոստոս 2019

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը չգիտի՝ ինչի արդյունքում է հրդեհ բռնկվել «Մալաթիա մոլ»-ում։ Այդ մասին նա ասաց՝ լրագրողի հարցին ի պատասխան։ «Չեմ իմանում, ցավդ տանեմ, ոչ մի բանից տեղյակ չեմ»,- նշեց նա։ Ոստիկանապետի հետ զրույցում նա ասաց, որ սկզբում մեքենաները քիչ էին, նոր են շատացել։ «Որ շուտ եկած լինեին, այսպես չէր լինի։ Սկզբից 4 հատ 2 տոննայանոց մեքենա էր եկել»,-շեշտեց նա։ Հիշեցնենք, որ ժամեր առաջ հրդեհ էր բռնկվել «Մալաթիա մոլ»-ում։ Հրդեհի արդյունքում կան տուժածներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր