ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի՝ շոուբիզնեսի ներկայացուցիչների հասցեին արված սկանդալային գրառումը, որը լայնորեն քննարվեց սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում, պարզվում է քննարկվել է նաև գործադիրում:
Հիշեցնենք, որ պատգամավորն անդրադառնալով երգիչ-երգչուհիներին հարկելու ՊԵԿ առաջարկությանը, ֆեյսբուքյան իր էջում խորհուրդ էր տվել նրանց առանց «թպրտալու» վճարել հարկերը: Irakanum.am-ի ունեցած տեղեկություններով վարչապետ Նիկոլ Փաշինյանին ևս զայրացրել է Արեն Մկրտչյանի գրառումը, և վերջինս Փաշինյանի կողմից նկատողություն է ստացել:
Մեր աղբյուրների փոխանցմամբ վարչապետի նկատողությունն է դարձել պատճառ, որ Մկրտչյանը ֆեյսբուք սոցիալական ցանցում վերջին շրջանում պասիվություն է դրսևորում: Պատգամավորը վերջին գրառումն արել է օգոստոսի 5-ին:
Ի տարբերություն գործընկերների որևէ տեսակետ չի հայտնում նաև Ամուլսարի շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ: Նշենք նաև, որ Մկրտչյանի գրառումը առաջացրել էլ ոլորտի մի խումբ մասնագետների զայրույթը, իսկ երգիչ, շոումեն Սամվել Գրիգորյանն էլ պահանջել էր պատգամավորից ներողություն խնդրել ձևակերպումների համար: Ինքը՝ Արեն Մկրտչյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ չի փոշմանել գրառման համար: