00:00:00

Դեղձով բեռնված մեքենաները սկզբից անցել են ռենտգենային ստուգում․ «Սպայկա»-ի հայտարարությունը

18:29, 24 օգոստոս 2019

Վերին Լարսի զննման պայմանները…
Հայկական դեղձով բեռնված «Սպայկա» ընկերության բեռնատարները, որոնց նկատմամբ նշանակված է մաքսային զննում արդեն երրորդ օրն է շարունակում են կանգնած մնալ Վերին  Լարսի անցակետում. կուտակումները  շարունակվում են:
Այդ մասին ասվում է «Սպայկա» ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
Ինչպես հայտնել  էինք ավելի վաղ՝ տարածքը, որտեղ բեռնատարները պետք է ենթարկվեն մաքսային զննման, ապահոված չէ գյուղմթերքի պահպանման համար անհրաժեշտ պայմաններով և առաջին հերթին՝ գյուղմթերքի բեռնաթափման, բեռնաբարձման և պահպանման աշխատանքների  համար սահմանված ջերմաստիճանային ռեժիմով:
Հ.Գ. Դեղձով բեռնված մեքենաները սկզբից անցել են ռենտգենային ստուգում, որի արդյունքները եղել են դրական: Նրանից հետո նշանակել զննում, որի հիմնավորումը չկա:  Ինչևիցէ ընկերությունը պատրաստ է կատարել մաքսային մարմնի պահանջը, եթե վերջիններս դեղձի մաքսային զննման ողջ գործընթացը /բեռնաթափումը, տեղափոխումը զննման վայր, բեռնաբարձումը/ իրականացնեն անհրաժեշտ ջերմային ռեժիմի պահպանմամբ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր