00:00:00

Մամիկոն Ասլանյանը հերքում է, որ ցուցմունք է տվել նոտարների հետ կապված

11:21, 24 օգոստոս 2019

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է լուրին, թե ինքը ցուցմունք է տվել արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի դեմ. <<Որոշ լրատվական կայքեր լուրեր են տարածում,իբր ես ՝ նոտարների հետ կապված ինչ֊որ գործով, ցուցմունք եմ տվել կամ համագործակցել իրավապահների հետ։Պաշտոնապես հայտարարում եմ,որ երբևէ ՝ նույնիսկ զրույց չեմ ունեցել նման թեմայով,ինչ մնաց ցուցմունք,իսկ սկզբնաղբյուր նյութի հեղինակին և պատվիրատուին հորդորում եմ հերքել նման տեղեկատվությունը,այլապես դա կհամարեմ գենետիկ անբարոյականություն>>,-գրել է Ասլանյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր