Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախում հնչեցրած ելույթի ընթացքում անդրադառնալով մեր երկրի հետ կապված տեսլականին՝ ներկայացրեց մինչև 2050 թվականը զարգացման ռազմավարական նպատակները։
Վարչապետն իր ելույթում, մասնավորապես, նշեց․ «Մինչև 2050 թվականը պետք է կարողանանք լուծել հետևյալ խնդիրները․ Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու, ստեղծել 1 միլիոն 500 հազար աշխատատեղ, լուծել 2,5 միլիոն մարդու զբաղվածության հարց և վերացնել աղքատությունը, Հայաստանը դարձնել արդյունաբերական երկիր, տասնհինգապատկել Հայաստանի համախառն ներքին արդյունքը, ունենալ 10 միլիարդ դոլար արժեքը գերազանցող առնվազն 5 հայկական տեխնոլոգիական ընկերություն և 10 հազար աշխատող ստարտափ, յոթապատկել միջին աշխատավարձը, բանակի մարտունակության ցուցանիշով զբաղեցնել աշխարհի առաջատար երկրների առնվազն առաջին քսանյակում, ունենալ աշխարհի տասը ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը, ապահովել առողջապահական ծառայությունների 100 տոկոսանոց հասանելիություն և առողջապահության ֆինանսավորումը քսանապատկել, կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ, կրթության և գիտության ֆինանսավորումը քսանապատկել, Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 15 միլիոնի, Հայաստանի ֆուտբոլի հավաքականը դարձնել Եվրոպայի և/կամ աշխարհի առաջնության մեդալակիր, նվաճել 25 օլիմպիական ոսկե մեդալ և շախմատի աշխարհի անհատական չեմպիոնը»,- ընդգծեց Փաշինյանը։
Հարց է առաջանում․ իսկ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման օրոք ստեղծվե՞լ են այնպիսի նախադրյալներ, որ հանրությունը հավատա վերոնշյալ նպատակնարի իրագործելիությանը։ Անդրադառնալով այս հարցին՝ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը irakanum.am-ի հետ զրույցում նշեց․ «Ես չեմ կարծում, որ նա մինչև 2050 թիվը մնալու է, որպեսզի նրա իշխանության օրոք այդ հաջողությունները լինեն ու մենք այդ ցուցանիշներին հասնենք․ սա կոնկրետ իշխանության հետ կապված։
Իսկ ինչու նշցվեին այդ թվերը․ ապրիլյան իրադարձություններից հետո կամ ինչպես իրենք են ասում՝ հեղափոխությունից հետո սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին անցած կլինի մոր 1,5 տարի ժամանակ, և բնական է, որ հասարակությունն արդեն հաշվեըվություն է պահանջելու։ Խորհրդարանական արտահերթ ընտրությունից հետո ևս բավական երկար ժամանակ է անցել։
Թեև 1,5 տարի է անցել, ինչ վարչապետը պաշտոնավարում է, այդ ընթացքում հասարակության կյանքում որոշակի փոփոխություններ տեղի չեն ունեցել։ Տնտեսության մասին էլ խոսելով՝ պետք է ասեմ՝ բոլորս ենք տեսնում՝ ներդրումներ չկան․ ՌԴ-ից՝ քաղաքական պատճառներով, ԵՄ-ից, և ԱՄՆ-ից այլ պատճառներով․․․ Հիմնականում քաղաքական պատճառներ են, և պարզ է՝ չկան ներդրումներ, չկան նոր աշխատատեղեր։ Եվ եթե սոցիալական ինչ-որ խնբի աշխատավարձեր բարձրացել են, դա համեմատում ենք գների բարձրացման հետ, և տեսնում ենք, որ ոչ թե աշխատավարձերի բարձրացում է եղել, այլ կոնկրետ այդ խմբերին ինչ-որ մասնակի փոխհատուցում է տրվել գների բարձրացման այս պայմաններում, բացի այդ ՝ եթե հարկերը հանենք, կտեսնենք, որ աշխատավարձերի բարձրացումն առանձնապես մեծ գումար չի կազմել։
Չկան ներդրումներ, չկա սոցիալ-տնտեսական վիճակի բարելավում, գումարած դրան՝ այս 1,5 տարվա ընթացքում իշխանություններն այդպես էլ չեն ներկայացրել երկրի արտաքին ու ներքին ոլորտների հետ կապված՝ հայեցակարգեր, դրանից բխող ծրագրեր, օրենքի նախագծեր։
Հայաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգը չկա, տնտեսական զարգացման, սոցիալական ապահովության, դատաիրավական համակարգի, կրթության, գիտության ՏԻՄ մարմինների ու բազմաթիվ այլ ոլորտների զարգացման հայեցակարգերը չկան, և բնական է, որ աշնանը հասարակությունը հաշվետվություն է պահանջելու»։
Արմեն Բադալյանը հիշեցրեց՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ելույթում նշել է՝ աշնանն ինքը աջակցելու է իշխող քաղաքական ուժից դժգող հասարակական զանգվածների դժգոհությունների, բողոքի գործողություններին և, բնականաբար, դրան հակադրվելու համար ինչ-որ բան պետք է անեին իշպանությունները։
«Դրան հակադրվելու համար ինչ-որ բան պիտի կատարվեր, և ահա վարչապետը որոշեց սպասվող հաշվետվությունը և դժգոհությունները փոխհատուցել ինչ-որ PR քայլերով, մասնավորապես, նա նշեց, որ ինչ-որ փաստաթուղթ է հայտնաբերել, որն այնքան գաղտնի է, որ չի կարող հրապարակել, բայց, չգիտես ինչու, պետք է խոսքին հավատան, որ այդպիսի փաստաթուղթ կա, որ դեռևս 2014 վականին է կազմվել, որ Հայաստանի բոլոր ինստիտուտները փաստացի չեն գործում, չնայած՝ այս ընթացքում արտգործնախարարությանն անցած տարի հաջողվեց իրականացնել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, ՊՆ-ն նույնպես անառիկ է պահում մեր երկրի սահմանները՝ բառառությամբ Ապրիլյան պատերազմի, երբ որոշակի հողային կորուստներ եղան, զոհեր եղան, մյուս ինստիտուտտները ևս լավ թե վատ որոշակի գործունեություն էին իրականացնում, բայց վարչապետն առաջ քաշեց այն թեզը, որ Հայաստանում ինստիտուտների պարալիզացում է տեղի ունեցել, այսինքն՝ նա զրոյական կարգավիճակով պետություն է ստացել և աշնանը չի կարող որևէ հաշվետվություն ներկայացնել, փոխարենը խոստանում է 2050 թվականին ցուցանիշներ ներկայացնել․ այստեղ է ամբողջ իմաստը․․․ Բայց այս պահի դրությամբ խնդիրն այն չէ՝ 2015 թվականին ինչ ցուցանիշներ կլինեն, խնդիրն այն է, որ աշնանը հասարակույունը հաշվետվություն է պահանջելու՝ իր կատարած աշխատանքների հետ կապված, բայց քանի որ նա հաշվետվություն ներկայացնելու ցուցանիշ չունի, որոշեց որկու գործոններով խուսափել դրանից․ ինչ-որ փաստատղթով, որի իրականությանը դժվար է հավատալ, հարց է՝ դա կա, թե չկա, և այն չպետք է հրապարակվի, և մյուսը այն է, որ ինքը զրոյական վիճակում պետություն է ընդունել և խոստումներ է տալիս 30 տարվա կտրվածքով։ Հաստատ համոզված եղեք՝ 2051 թվականին դժվար թե ինչ-որ մեկը հիշի, թե 30 տարի առաջ ինչ խոստումներ են տրվել, ինչպես այսօր շատերը չեն հիշի, թե 30-40 տարի առաջ ինչ խոստումներ են տվել Խորհրդային միության ղեկավարները, բայց ուր են այդ խոստում տվողները և ուր է այդ պետությունը», - ասաց Արմեն Բադալյանը։
Քաղտեխնոլոգի խոսքով՝ անկախ փորձագետները շատ լավ էլ հասկացել են վերոնշյալ պարզունակ PR քայլը, որը որպես ծաղրի առարկա են ներկայացնում։
«Հասարակությունը ևս այդ PR քայլը չի ընդունի այն պարզ պատճառով, որ հասարակությունը հիմա է ուզում հաշվետվություն ստանալ, քանի որ մեծ սպասումներ է ունեցել ապրիլ-մայիսյան իրադարձությունների ժամանակ։ Հասարակությունը հիմա է հաշվետվություն ուզում, ոչ թե մտածում է՝ 30 տարի հետո 15 մլն զբոսաշրջիկ կունենանք, թե ոչ։ Հասարակությանը չես կարող 30 տարվա կտվածքով, ինչ-որ PR քայլով կերակրել, երկրերդ՝ եթե վարչապետին ընդդմիադիր քաղաքական ուժերը ճիշտ քարոզարշավ իրականացնեն, դա կօգնի, որ հասարակության մեծ մասը չհավատա այս խոստումներին, որովհետև հասարակության մի զգալի հասկանում է, որ օդում խոսակցություններ են տեղի ունենում, կոնկրետ գործ չկա, և մի լրացուցիչ մաս էլ դա կհասկանա, եթե ընդդիմադիր ուժերը ակտիվ գործողություններ իրականացեն», - եզրափակեց քաղտեխնոլոգը։