00:00:00

Ահազանգ. Աբովյանում նախկին ոստիկանի «հրահանգով» քարով խփել, սատկացրել են շանն ու նրա ձագերին

18:21, 27 մարտ 2018 Հասարակություն

Հայաստանում թափառող կենդանիների անողոքաբար ոչնչացման պրակտիկան շարունակվում է արդիական մնալ: Եթե Երևան քաղաքում թափառող կենդանիների խնդիրը քիչ թե շատ վերահսկելի է, ապա մայրաքաղաքից դուրս՝ մարզերում, կենդանիների վրա շարունակում են կրակել օրը ցերեկով հասարակական վայրում զենքի կիրառմամբ, գրում է Econews.am-ը: Նման անմարդկային դաժանության ևս մեկ դրսևորման մասին EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի խմբագրություն ահազանգել են Աբովյան քաղաքի մի քանի մտահոգ բնակիչներ: Պատմության կիզակետում օրենքի նախկին ներկայացուցիչ է՝ նախկին ոստիկան: Լուսանկարը՝ Աբովյանում տեղի ունեցած այլ դեպքից: «Մեր բակում մի փոքր շունիկ էր ապրում, բնակիչներն էլ կերակրում էին: Վերջերս ձագեր ունեցավ: Բակում նաև նախկին ոստիկան է ապրում ու իր աղջիկը իբր վախեցել է այդ փոքր շնիկից: Հայրը կանչել է քաղաքապետարանից մեկին, եկել են քարով խփել են շանը, սատկացրել են, գցել են պարկը և նույնը ձագերի հետ են արել: Իմացա, որ ձագերից մեկին հարևանները փրկել են, բայց նա խոստացել է նաև այդ ձագին սատկացնել»,- մեզ հետ զրույցում ասում է բնակիչներից մեկը: Ըստ նրա, որոշ մարդկանց, որոնք փորձել են միջամտել, լռեցրել են ու սպառնացել: Մտահոգ բնակիչները նաև փորձել են քաղաքապետի հետ զրուցել, սակայն ժամեր շարունակ սպասելով նրան կարողացել են խոսել միայն օգնականի հետ: Լուսանկարը՝ Աբովյանում տեղի ունեցած այլ դեպքից: «Բնականաբար, իրենց վրա չեն վերցնում: Լսեցի նաև, որ հաջորդ օրը նույնատիպ միջադեպ տեղի է ունեցել նաև Աբովյանի այլ թաղամասում: Մեզ հայտնի դարձավ, որ դա անողը կոմունալ բաժնի աշխատակից է և արծաթագույն «Վոլցվագեն» է վարում»,- մանրամասնում է նա: Մեր զրուցակիցը պնդում է, որ Աբովյան քաղաքում այսպիսի դեպքեր շատ են արձանագրվում: Անգամ վերացնում են ստերջացված շներին և դա նորմալ երևույթ է դիտարկվում այնտեղ: Նշենք, որ Աբովյան համայնքի ղեկավարը Վահագն Գևորգյանն է, ով համարվում է Գագիկ Ծառուկյանի վստահելի անձանցից մեկը: Վերջինս քաղաքապետ է ընտրվել 2015թ.-ին: «Pro Paws» (Փրո Փոուզ) միջազգային բարեգործական կենդանապաշտպան կազմակերպության կրթական ծրագրի ղեկավար Կարինե Փանոսյանը մեզ հետ զրույցում մանրամասնում է, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ երեխաների վրա նման տեսարանների ականատես լինելը: Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր