
Ստամբուլյան կոնվենցիայի հնարավոր վավերացման շուրջ կրքերը շարունակում են շիկանալ մեր երկրում։ դրան նպաստեց նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հայտարարությունն այն մասին, որ օրակարգում են այդ կոնվենցիայի վավերացմանն ուղղված աշխատանքները, որը նա ոգեւորիչ համարեց:
Եվրոպայի խորհրդի կանանց դեմ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի կոնվենցիան՝ Ստամբուլյան կոնվենցիան ընդունվել է մայիսի 11-ին Ստամբուլ քաղաքում։
Նախ նշենք, որ Ստամբուլյան կոնվենցիան վերաբերում է կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելմանն ու դրա դեմ պայքարին, կետեր կան, որոնք վերաբերում են սեռական դաստիարակությանն ու սեռական պատկանելիության խնդիրներին, ԼԳԲՏ իրավունքներին եւ այլն:
Մինչ գործող իշխանության ընդդիմախոսները պնդում են, թե ստամբուլյան այտառակություն է, հարկավոր է հիշել՝ այդ կոնվենցիան Հայաստանը ստորագրել է 2018 թվականի հունվարի 18-ին, այսինքն՝ ՀՀԿ-ի իշխանության օրոք:
Եվրոպայի խորհրդի անդամ 47 պետությունից կոնվենցիան վավերացրել է 34-ը, ստորագրել, բայց չեն վավերացրել 11-ը, այդ թվում՝ Հայաստանը։ Ռուսաստանը և Ադրբեջանը չեն ստորագրել տվյալ կոնվենցիան։
Հայաստանում էլ ստեղծվել է «Ոչ ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը» նախաձեռնությունը: Կոնվենցիայի դեմ հանդես եկող անձինք պնդում են՝ դրանում առկա են դրույթներ, որոնք հակասում են ավանդական հայ ընտանիքին, հայի հոգեկերտվածքին, իսկ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն իրերս ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում նշել էր, որ Ստամբուլյան կոնվենցիան հակասում է ՀՀ սահմանադրությանը։
Հայաստանի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դիմել է Վենետիկի հանձնաժողովին։ Հայկական կողմը կարծիք է ակնկալում Եվրոպայի Խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության կանխարգելման եւ բռնության եւ ընտանեկան բռնության» (Ստամբուլի կոնվենցիա) վավերացման դեպքում՝ Հայաստանում սահմանադրական հետեւանքների մասին:
Արդարարադատության նախարարությունը, սակայն, դեռ պատասխան չեն ստացել։
Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ Irakanum.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը նշեց՝ Ստամբուլյան կոնվենցիան, այո՛, նախորդ իշխանությունների կողմից է ստորագրել, բայց դա չի նշանակում, որ ներկայիս իշխանությունները պարտավորություն ունեն դա վավերացնել։

«Միջազգային պրակտիկայում շատ-շատ են դեպքեր լինում, որ այդ պահի դրությամբ եթե քեզ ձեռնտու է, ստորագրում ես տվյալ փաստաթուղթը, սակայն չես վավերացնում։ Դրա վառ օրինակներից մեկը 1919-1920 թվականներին ձևավորված Վերսալյաբ հանայարգն է։ ԱՄՆ-ն այն ստորագրեց, սակայն հետագայում ԱՄՆ կոնգրոսն այն չվավերացրեց, ուստի այն օրենքի ուժ չստացավ ամերիկացիների համար։
Այնպես որ, մի կողմ դնենք այն անգրագետ արդարացումը, որ ասում են՝ կոնվենցիան նախորդ իշխանությունները ստորագրել են, մենք էլ պիտի հիմա ընդունենք․ դա անգրագետ ու կարճամիտ թեզ է։ Իշխանությունները այս թեզը շատ արագ հանեցին հրապարակ և սկսեցին ակտիվ քննարկումները այս թեմայի վերաբերյալ։
Միջազգային պրակտիկայում հազարներով օրինակներ կան, երբ այդ րոպեին պետք է եղել, ստորագրել են, հետո չեն վավերացրել։ Հայ-թուրքական համաձայնագրի ստորագրումը հիշենք․ Թուրքիային այդ րոպեին պետք էր, Ցյուրիխում ստորագրեց այդ փաստաթուղթը, իսկ հետագայում պաշտոնական Անկարան այդ փաստաթուղթն աղբարկղը գցեց, ու մինչև հիմա էլ չի վարերացրել դա։ այնպես որ, այս իշխանությունները թող չփորձեն իրենց շահագրգռվածությունը նախորդների վրա գցել․ եթե չեն ուզում, չեն է վավերացնի», - ասաց Գագիկ Համբարյանը։
Նրա խոսքով՝ դժվար է հասկանալ՝ ՀՀ իշխանություններին ինչն է ստիպել այսպես ջանադրաբար անդրադառռնալ տվյալ կոնվենցիային ու ցույ տալ, որ այն հարկավոր է վավերացնել։
«Այդ կոնվենցիան հակասում է մեր ավանդույթներին, այն չպետք է վավերացվի։ Ոչ մեկը մեզ այդ դեպքում որևէ պահանջ չի ներկայացնի։ Իսկ թե ինչու են իշխանության ներկայացուցիչներից ոմանք ինչու են այդքան շահագրգռված այս կոնվենցիայի վավերացմամբ, իրենք պետք է պարզաբանեն, բայց նրանց բերած փաստարկները շատ թույլ են», - ասաց Գագիկ Համբարյանը։
Իշխանության շրջանում այս հարցի շուրջ առայժմ միասնական դիրքորոշում չկա։ Մամուլում եւ սոցիալական ցանցերում բազմաթիվ են տեսակետներն այն մասին, որ կոնվենցիան վավերացնելու ջատագովներն այսպես ասած «սորոսական» թեւն է։
Գագիկ Համբարյանը նշեց՝ ակնհայտ է, որ իշխանությունում միանշանակ չի ընդունվում այս կոնվենցիան։
«4-5 պատգամավոր յա «Իմ քայլը» խմբակցությունից, որ ակնհայտորեն դեմ է արտահայտվում։ Նրանցից են Սոֆյա Հովսեփյանը, պարոն Աղազարյանը։ Նրանք բացահայտ քննադատում են այդ կոնվենցիան ու իշխանության կողմից արվող այն քայլերը, որոնք ուղղված են կոնվենցիան վավերացնելուն։ «Իմ քայլը» դաշինում տարակարծություններ կան՝ Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված։ Կան նաև կառավարության անդամներ, որոնք ջանադրաբար պնդում են, որ կոնվենցիան պիտի վավերացվի», - ասաց Գագիկ Համբարյանը։
Դիտարկմանը, թե աշխատանքի և սոցիալական հացերի նախարար Զարուհի Բաթոյանը ևս կարծես թե կողմ է Ստամբուլյան կոնվենցիային, դա կարո՞ղ է որոշիչ դեր ունենալ կոնվենցիայի ընդունման հարցում, քաղաքագետը պատասխանեց․ «Մամուլը գրում է՝ տիկին Բաթոյանը ներկայացնում է սորոսյան թևը, իսկ այդ թևի ներկայացուցիչները, ինչպես հայտնի է, մեխանիկորեն կողմ են Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը։ Ես չեմ կարող ասել Հայաստանը կվավերացնի Ստամբուլյան կոնվենցիան, թե ոչ․ այստեղ շատ կարևոր է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը։ Եթե կան անդրկուլիսյան բանակցություններ, ապա այդ մասին մենք դեռ չգիտենք։ Պարոն Վարչապետի կարծիքն, իսկապես կարևոր է լինելու այստեղ, պետք է սպասել․ տենսնք՝ նա ինչ կհայտարարի այս կոնվենցիայի հետ կապված»։