00:00:00

Քաղաքացիները ոչ թե բերման են ենթարկվել, այլ բերվել են. ոստիկանության պարզաբանումը

19:38, 13 հուլիս 2019 Իրավական

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը  «Փաստինֆո»-ի  հետ զրույցում ասաց, որ Ամուլսարի ակտիվիստները բերման չեն ենթարկվել, այլ ուղղակի բերվել են ոստիկանություն: Նրա խոսքով՝ Ամուլսարում քննչական գործողություններ պետք է իրականացվեն, որին քաղաքացիները խոչընդոտում են: Ոստիկանություն բերվածների թվի մասին Էդգար Ջանոյանը տեղեկություն չհայտնեց, ակտիվիստների տվյալներով նրանք երկուսն են: Հիշեցնենք՝ առավոտից Ամուլսարի պաշտպանները հավաքվել են դեպի հանք տանող ճանապարհի մոտ և թույլ չեն տալիս , որ քննիչը և փորձագետները մտնեն հանքի տարածք: ՔԿ-ի փոխանցմամբ՝ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում, այսօր քննիչը և փորձագետները շինարարատեխնիկական, ապրանքագիտական, նյութագիտական և էկոլոգիական համալիր փորձաքննության իրականացման շրջանակներում կազմակերպել են այց Ամուլսարի հանք, սակայն քաղաքացիները արգելում են խմբի մուտքը հանքի տարածք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր