Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթեր է հրապարակել՝ նշելով՝ «Ոստիկանության աշխատակիցները թքած ունեն օրենքի վրա»։
Թեհմինա Վարդանյանը հավելել է՝ ոստիկանությունն անօրինական գործողություններ է իրականացնում Աղբյուր Սերոբ 11/2 հասցեում։ Դեպքի վայրում է նաև Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը։
Irakanum.am-ի հետ զրույցում Անի Խաչատրյանը պատմեց՝ ոստիկանները փորձում են դուռը հատուկ գործիքի միջոցով բացել, որպեսզի վտարում իրականացնեն։ Անի Խաչատրյանը նշեց՝ Աղբյուր Սերոբ 11/2 բնակվող քաղաքացիները կտակի հետ կապված՝ դատական որոշումների են բախվել ու կանգել նմանատիպ իրավիճակի առաջ։
«Սա հենց այն վեթինգն է, որը շահարկվում է, այն վեթինգն է, որը իրականացնում է իշխանությունը։ Հարկադիրից որոշում չկա, որ վտարում իրականացվի․ Կառավարության ինչ-որ որոշման, կետի հիման վրա ոստիկանությունը ուզում է վտարել բնակարանից մի ընտանիքի, որտեղ մանկահասակ երեխաներ կան՝ 20 օրական և 7 տարեկան երեխաներ։
Դատարանը վարույթ է ընդունել հայցը, որ ոստիկանության գործողությունները կասեցվեն, մինչև դատական մյուս պրոցեսներն էլ ավարտվեն», - ասաց Անի Խաչատրյանը ՝ նշելով՝ ոստիկանությոունը թքած ունի դատարանի՝ վարույթ ընդունած փաստաթղթի վրա ու այս պահին փորձում է դուռը կոտրել, որ վերը նշված հասցեի բնակիչներին վտարի։
Անի Խատատրյանը նշեց՝ ինքը հյուր է գնացել այդ ընտանիքին և տեսել այս միջադեպը։
«Ոստիկանները քաշում-քաշքշում էին, լայվում էլ կարող եք տեսնեմ, չէին թողնում, որ մենք իջնենք, գնանք այնտեղ, որտեղ ուզում ենք։ Հենց հիմա իմ մատը վնասված է», - ասաց անի Խաչատրյանը, որը հենց այս պահին գտնվում է դեպքի վայրում։
Հավելենք, որ ուղիղ եթերում քիչ առաջ Թեհմինա Վարդանյանը նշեց՝ վերոնշյալ հասցեի բնակիչները սպառնում են՝ ինքնահրկիզվելու են, եթե ոստիկանները չդադարեցնեն իրենց գործողությունները։
https://www.facebook.com/teimina.vardanyan/videos/2379863895437400/