00:00:00

ՀՀ ՏԿԵ փոխնախարարը GeoProMining-ի նախագահի հետ քննարկել է Ագարակի պղնձամոլիբդենայինի շուրջ իրավիճակը

22:13, 12 հուլիս 2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը հուլիսի 12-ին հանդիպել է GeoProMining ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիին։ Ինչպես ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, զրուցակիցները քննարկել են «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի շուրջ վերջին օրերին ստեղծված իրավիճակը՝ երկուստեք ընդգծելով գործատուի և աշխատողների միջև համագործակցության մթնոլորտում հարցի շուտափույթ ու արդյունավետ հանգուցալուծման անհրաժեշտությունը։ Կողմերը նախանշել են առկա խնդիրների կարգավորման հնարավոր տարբերակները՝ կարևոր համարելով բազմակողմ աշխատանքային խումբ ձևավորելու հնարավորությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր