00:00:00

Վայելեք Եվրո-2019-ը. նման մրցաշարերը կյանքում մեկ անգամ են լինում. Մխիթարյան

22:24, 12 հուլիս 2019 Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է երիտասարդ տարիքում ազգային ընտրանու կազմում հանդես գալու մասին: Հայ կիսապաշտպանը վերհիշելով առաջին անգամ հավաքականի մարզաշապիկով խաղալը` փաստել է, որ շատ հպարտ է եղել: «Առանձնակի հաճույքով եմ կրում Հայաստանի հավաքականի մարզաշապիկը, քանի որ հնարավորություն եմ ունեցել մրցելու տարբեր հավաքականների և տարբեր ֆուտբոլիստների դեմ: Մեծ փորձ էր մեզ համար այդ տարիքում (մինչև 15 և մինչև 17 տարեկանների հավաքական), քանի որ ամեն շաբաթ չէ որ նման խաղի մասնակցելու հնարավորություն էինք ստանում»,-ասել է կիսապաշտպանը: Մխիթարյանի համար այդ տարիքում ամենասիրելի ֆուտբոլիստը եղել է Զինեդին Զիդանը, ում նա համեմատել է Պիկասոյի հետ: Հայ կիսապաշտպանը ասել է նաև, որ Հայաստանում ֆուտբոլը մեծ սեր է վայելում և հայ հանդիսատեսի համար մեծ հնարավորություն է Եվրո-2019 ընթացքում Երևանում մոտիկից տեսնելու ֆուտբոլի ապագա աստղերին: «Ես մասնակիցներին խորհուրդ կտամ վայելել մրցաշարը, քանի որ նմանատիպ մրցաշարերը մեկ անգամ են ամբողջ կյանքի համար»,-եզրափակել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր