00:00:00

Վրաստանում ավտովթարից տուժած 12-ամյա տղան լիարժեք առողջ դուրս գրվեց հիվանդանոցից

15:08, 12 հուլիս 2019

Վրաստանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 12-ամյա տղան լիարժեք առողջ դուրս գրվեց հիվանդանոցից: Նրան ուղեկցում են նրան բուժող բժիշկները: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի պատասխանատու Գեւորգ Դերձյանը: «Տղայի մոտ ախտորոշվել էր փակ գանգուղեղային վնասվածք, գանգուղեղի ձախ քունքային բլթի սալջարդ, սուբարախնոիդալ արյունազեղում, քթի ոսկրի կոտրվածք: Ձախ թոքի սալջարդ: Հիշեցնեմ, որ հուլիսի 7-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Վրաստանում։ 3 մարդ զոհվել է, 5-ը տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել»,-ասաց Դերձյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր