00:00:00

Զոդի ավտովթարից մահացած կինն ապրել է հիվանդ քրոջ եւ հոր հետ. անհետացման 4-րդ օրը դիմել են համայնքապետին

21:27, 11 հուլիս 2019

Արարատի մարզում Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական «ԳԱԶԵԼ» -ի ուղեւորներից 1964 թվականին ծնված Սոֆյա Ոսկանյանի ընտանիքը վերջինիս անհետացման 4-րդ օրը դիմել է գյուղապետին, հայտնել, որ Սոֆյան անհետացել է: Ավելի վաղ հայտնել էինք, որ տիկնոջ ինքնությունը մահվանից 5 օր անց է պարզվել: Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ մահացած Սոֆյա Ոսկանյանն ապրել է հոր եւ հիվանդ քրոջ հետ: «Երկու քույր են, ամուսնացած չեն, իրենց տարեց հոր հետ էին ապրում: Եկան, ինձ ասացին, սկսեցի հետաքրքրվել: Գնացի դիակը ճանաչելու: Հորը տարել ենք ԴՆԹ թեստ հանձնելու, պարզվել է, որ մահացածն իր աղջիկն է»,-ասաց Ռադիկ Օղիկյանը: Երասխ համայնքի ղեկավարը հայտնեց, որ Սոֆյա Ոսկանյանի դին գյուղ կտեղափոխեն կիրակի օրը: Հուղարկավորությունը եւս համայնքի ղեկավարն է կազամակերպելու: Հիշեցնենք, որ վթարը տեղի էր ունեցել հուլիսի 6-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում. Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 54-րդ կիլոմետրի հատվածում՝ Արարատի մարզի Արարատ քաղաքի Զոդի կամրջի վրա բախվել էին «Գազել», «Տոյոտա Հիլուքս» եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, որի արդյունքում հրդեհ էր բռնկվել «Գազել» մակնիշի ավտոմեքենայում, այնուհետեւ հրդեհը տարածվել էր «Տոյոտա Հիլուքս» մակնիշի եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաներում, ինչի հետեւանքով ստացած այրվածքներից «Գազել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ վերջինիս հինգ ուղեւորները տեղում մահացել էին: «Գազել»-ում գտնվող մյուս ուղեւորները, ինչպես նաեւ «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորները՝ ընդհանուր թվով 11 մարդ, մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոններ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր