00:00:00

Մարիամ Փաշինյանը՝ մամուլի ֆինանսավորման մասին

16:01, 11 հուլիս 2019

Իսկ ինչից է որ մամուլն ու հանրությունը կարող են պահանջել կառավարությունների բացարձակ թափանցիկ գործունեությունը, իսկ երբ հակառակն է արվում, դա համարվում է ճնշում մամուլի դեմ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Հանրությունը իրավունք ունի իմանալու, թե ինչպես են ֆինանսավորվում կամ գործում այն լրատվական կայքերը, որոնք նրանք ընթերցում են ու որոնց նյութերին նրանք հավատում են: Կան լրատվականների ներկայացուցիչներ, որ մտածում են իրենք այնքա~ն դիպուկ են իրենց բովանդակության մեջ, որ արժանանում են «ճնշումների»: Երբ խոսվում է բովանդակության, որակի մասին, դա ևս համարում են «ճնշում»: Եւ այդ «ճնշումը» իրենք ներկայացնում են այնպես ինչպես ուզում են և կապում են իրենց բարի, ընդդիմադիր, ազնիվ ու միայն ճիշտը ներկայացնող համբավի հետ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր