00:00:00

Նախարարությունը մանրամասներ է ներկայացնում ողբերգական վթարից տուժածների առողջական վիճակի մասին

15:39, 11 հուլիս 2019

Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա տեղի ունեցած պատահարից տուժած քաղաքացիներից 5-ը շարունակում են բուժումը հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում։ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում գտնվող 2 քաղաքացու առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր: Արարատի բժշկական կենտրոնում բուժում ստացող 1 քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է բավարար: «Էրեբունի» բժշկական կենտրոնում գտնվող 1 քաղաքացու առողջական վիճակը շարունակվում է մնալ կայուն ծանր: «Արմենիա» բժշկական կենտրոնւմ բուժում ստացող տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատում է միջին ծանրության: Նշենք, որ բոլոր կենտրոններում տուժածները ստանում են անհրաժեշտ ծավալով բժշկական օգնություն և սպասարկում։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր