00:00:00

Էրիկ Գրիգորյանը` սիգի որսի սահմանափակումների ու վաճառքի մասին

13:43, 11 հուլիս 2019

  Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր  լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց՝ սիգի վաճառքի հարցում կան իրավական սողանցքներ, որոնք պետք է վերացնել։ Ըստ նախարարի՝ դա կապված է այն բանի հետ, որ, մի կողմից, կա սիգի որսի արգելք, մյուս կողմից՝ չկա վաճառքի արգելք։ «Այս խնդրի հետ կապված՝  մենք համագործակցում ենք Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի հետ, որպեսզի հասկանանք շուկայի իրավիճակը: Օրինակ, պետությունը նախկինում հատկացնում էր 9 մլրդ դրամ, որպեսզի ապահովվի իշխանի ավելացումը 55 հազար տոննայով, բայց անհրաժեշտ արդյունքներ չկան։ Այս ամբողջ տեղեկատվությունը հանձնվել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Գրիգորյանին»,-  ընդգծեց  նախարարը՝ ավելացնելով՝ այսօր կա սիգի 3 հազար տոննայի պաշար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր