00:00:00

Բոլոր բնակավայրերում ջրամատակարարումը վերականգնված է. «Վեոլիա ջուր»

12:10, 11 հուլիս 2019

Այսօր վաղ առավոտյան «Վեոլիա Ջուր» ՓԲԸ կողմից սպասարկվող բոլոր բնակավայրերում արդեն վերականգնվել է ջրամատակարարման գործող գրաֆիկը: Ինչպես տեղեկացրեց ընկերության Տեխնիկական տնօրինության Կարգավարական Խմբի ղեկավար Սարգիս Գրիգորյանը, երեկ այստեղ աշխատել են լարված ռեժիմով: Նախ, միջոցներ են ձեռնարկվել ինքնահոս եղանակով աղբյուրներից ստացվող ջրի վերաբաշխման միջոցով մեղմելու ջրի անբավարարությունը բացառապես պոմպերով սնուցվող բնակավարերում և տարածքներում, իսկ 19.00-ից, երբ վերականգնվել է էներգամատակարարումը, կարգավարները առցանց ռեժիմով, համակարգում ամենուր տեղադրված սարքերի օգնությամբ նորից հերթականությամբ միացրել են պոմպերը, խողովակաշարերով ջուր մղել բնակավայրեր, քայլ առ քայլ ավելացնելով ջրի քանակն ու ճնշումը բաշխիչ ցանցում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր