
Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նիստը։ Այսօր քննարկվում են դն երեկ առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերը։
Նշենք, որ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ 2019 թվականի հուլիսի 9-ին գումարված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգային հարցերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպվում է առաջին ընթերցմամբ դրանց ընդունումից հետո` 24 ժամվա ընթացքում:
Այժմ քննարկվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին» օրենքի նախագիծը։նախագծով առաջարկում են վարչապետի աշխատակազմում ստեղծել ՄԻԵԴ-ում լիազոր ներկայացուցչի վարչական պաշտոն և նրան աջակցող գրասենյակ։
Անդրադառնալով այդ նախագծին՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ելույթում նշեց․ «Այս օրենքի ընդունումը ցույց է տալիս, որ մենք էլի հին, խայտառակ վիճակի մեջ ենք գտնվում։ Մի հատ հոդավաշխ հիմնավորում չի բերվել, թե ինչու է ՄԻԵԴ ներկայացուցիչը առանձնանում․ ինչի՞ համար։ Ավելի լավ կաշխատե՞ն, չկա նման բան։
Մենք երեկ էլ դեմ քննարկեցինք, ինֆորմացիա կար, որ պիտի ինչ-որ բան փոխվեր, բայց բան չփոխվեց։ Ես առաջարկում եմ ԴԱՀկ-ն հանել Արդարադատության նախարարության կազմից, մտցնել վարչապետի աշխատակազմ, մեկ ա՝ ԴԱՀԿ պետին վարչապետն է նշանակում։ Առաջարկում եմ գլխավոր դատախազությունն էլ լուծարել, մտցնել վարչապետի աշխատակազմի մեջ։
Առաջարկում եմ Քրեակատարողական ծառայությունն էլ մտցնենեք վարչապետի աշխատակազմ, մեկ ա՝ այդ մարդուն վարչապետն ա նշանակում, էդ էլ անենք, պրծնենք։ Առաջարկում եմ նախարարություններն էլ լուծարել, ստեղծել բաժիններ, նախարարները լինեն բաժնի պետեր, խորհրդարանն ու վարչապետը մնան, կամ խորհրդարանն էլ ցրենք, մնա վարչապետը։
Դատարաններն էլ կարանք լուծարենք, վարչապետի աշխատակազմում ստեղծենք արդարադատության բաժին, մեկը էնտեղ սև շորով, չագուչով նստի, ասի՝ դու ճիշտ ես, դու՝ սխալ, պրծնենք, գնանք։ Այդպես, Սողոմոն թագավորի պես որոշի։
Էս ո՞ւ ենք գնում, էդ դուք էիք ասում՝ ինստիտուցիոնալ, բան․ բա էդ ինչ եղավ, ո՞ւր է։Մինչ այս փոխնախարար ներկայացել է ՄԻԵԴ-ում, ունեցել է մի վարչություն, որը սպասարկել է իրեն, ու դա նորմալ աշխատել է մինչ օրս, մեկը չկարողացավ բացատրել, այս նոր փոփոխությունն ինչի՞ համար պիտի լինի», - ասաց Մարուքյանը։