
Քիչ առաջ ավարտվեց ԱԺ արտահերթ նիստը։ Հիշեցնենք՝ վաղը ևս ժամը 10-ին արտահերթ նիտ կգումարվի։
Նախքան նիստի ավարտը քվեարկության դրվեցինք մի շարք նախագծեր, որոնք քննարկվել էին այսօր։
ԱԺ-ն կողմ քվեարկեց մի շարք նախագծերի, մասնավորապես «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։
Խորհրդարանը կողմ քվեարկեց աև հետևյալ նախագծերին՝ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթերին, «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթին,
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» նախագիծին, «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի մասին» նախագիծին՝ առաջին ընթերցմամբ,
«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2018 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» նախագիծը՝ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ,
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին՝ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ, «ԴԱՀԿ մասին ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» նախագծին՝ երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ։