00:00:00

Փաշինյանը հանձնարարել է ՃՈ Երեւան քաղաքի հաշվառման-քննական բաժնին աշխատել նաեւ շաբաթ եւ կիրակի օրերին. Նաիրի Սարգսյան

20:50, 03 հուլիս 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել, որ Ճանապարհային ոստիկանության Երեւան քաղաքի հաշվառման-քննական բաժինը աշխատի նաեւ շաբաթ եւ կիրակի օրերին ժամը 9:00-18:00-ն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։ «Նպատակն է թեթեւացնել աննախադեպ մեծ քանակով ներմուծվող ավտոմեքենաների գրանցման եւ հաշվառման հերթերը: Ոստիկանությունը հավաստիացրեց, որ նոր կադրերի ներգրավմամբ այս աշխատանքին պատրաստ կլինեն մինչեւ ամսվա վերջ, կոնկրետ օրը կհրապարակվի լրացուցիչ»,– գրել է նա :

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր