00:00:00

Հայաստանում եղած շրջադարձային փոփոխություններրին զուգընթաց` բարեփոխումներ եղան նաև առողապահության ոլորտում. Արսեն Թորոսյան

20:28, 03 հուլիս 2019

Ինչպես հայտնել ենք, Երևանում մեկնարկել է հայ բժիշկների միջազգային 5-րդ համագումարը: Իր ելույթում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ողջունեց համագումարի մասնակիցներին: Նախարարը նշեց` այս համագումարն առանձնանում է նրանով, որ դրա մեկնարկը Գյումրիում է տրվել, ապա համագումարը Արցախում է եղել, այնուհետև` Հայաստանում: «Համագումարի հիմնական նպատակն է մասնագիտական, տեխնիկական, տեխնոլոգիական աջակցությունն է, ինչու չէ, հակրենիքին նորովի ծանոթանալը, նոր ընկերներ ձեռք բերելը»,- նշեց նախարարը: Նա նշեց` Հայաստանում եղած շրջադարձային փոփոխությունները բարեփոխումներ բերեցին նաև առողապահության ոլորտ: «Այս տարի մեկնարկել են նաև ազգային ծրագրեր` սուր իշեմիկ ինսուլտի, քաղցկեղի բուժման ծրարգերը, երեխաների համար ստոմատոլոգիալան բուժման պայմանները բարելավվեցին, իսկ վերջերս Կառավարոթյունը որոշում կայացիեց` այսուհետ անվճար բուժում կստանան մինչև 18 տարեկան երեխաները»,- ասաց Արսեն Թորոսյանը` նշելով` եղել են նաև այլ բարեփոխումներ: Նախարարը հույս հայտնեց, որ համագումարի շնորհիվ առողջապահության ոլորտում նոր ձեռքբերումներ ու նվաճումներ կարձանագրվեն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր