06:34:35

Կոտայքի մարզում քամուց վնասվել են տանիքներ

00:13, 25 մարտ 2018 Պատահարներ

Մարտի 24-ին, ժամը 16:53-ին տեղեկություն է ստացվել, որ քամուց վնասվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող «Կոտայք» գարեջրի գործարանի շենքի տանիքը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ամրացրել են փայտյա կառուցատարրերը (մոտ 2 քմ): Տուժածներ չկան: *** Մարտի 24-ին, ժամը 15:48-ին տեղեկություն է ստացվել, որ քամուց վնասվել է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցի թիվ 7/2 հասցեում գտնվող թիվ 3 հիմնական դպրոցի տանիքը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ուժեղ քամուց վնասվել է թիվ 3 հիմնական դպրոցի տանիքից մոտ 162 քմ հատված: Փրկարարներն ամրացրել են տանիքի վնասված հատվածը: Տուժածներ չկան:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31