00:00:00

Մեկնարկեց Հայ բժիշկների միջազգային 5-րդ համագումարը. ներկա է նաև վարչապետը

19:36, 03 հուլիս 2019

Ավելի քան 500 բժիշկ, պրոֆեսորներ եւ ակադեմիկոսներ Հայաստան են ժամանել Հայ բժիշկների միջազգային 5-րդ համագումարին մասնակցելու նպատակով: Այս տարի համագումարը նախագահելու է Իզմիրլյան բժշկական կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Արա Չարչյանը: Միջոցառման ընթացքում հատուկ շեշտադրում է արվելու հայստանաբնակ և սփյուռքահայ բժիշկների ներուժը համատեղելու եւ փոխգործակցությունն ընդլայնելու վրա: «Հայաստան-Սփյուռք-Արցախ. միաձուլում` ի փառս առողջության» կարգախոսով համագումարի բացման արարողությունը կաբացավ Ալ․ Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Համագումքրին ներկա են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Հավելենք, որ հուլիսի 4-6-ը կանցկացվեն լիագումար ու մասնագիտական նիստեր, սեմինարներ եւ սատելիտային գիտաժողովներ: Իզմիրլյան բժշկական կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Արա Չարչյանը իր ելույթում նշեց` ընդհանուր առմամբ, համագումարի շրջանակում նախատեսված է իրականացնել 26 արբանյակային աշխատաժողով, 13 լիագումար դասախոսություն եւ 27 բաժանմունքային նիստ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր