00:00:00

Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանին բանավոր նկատողություն է հայտարարվել

19:38, 03 հուլիս 2019

Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանին բանավոր նկատողություն է հայտարարվել։  Նշենք, որ նկատողությունը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում նրա «խնչած ունեմ» արտահայտության համար է՝ Երեւանում երթեւեկության առավելագույն արագությունը 60 կմ/ժ-ից 50 կմ/ժ-ի իջեցնելու քաղաքապետի առաջարկի քննարկման ժամանակ։ Այս առաջարկը բուռն քննարկվեց հատկապես սոցիալական ցանցերում, եւ ահա այդպիսի մի քննարկման ժամանակ օգտատերերից մեկի գրառմանը Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն արձագանքել է․ «Ինչի՞ մասին ենք վիճում ընդհանրապես: Ներեցեք, բայց խնչած ունեմ խցանման ու մյուս պրոբլեմների վրա տասը կմ/ժ-ով նվազեցնելը մարդկանց կյանքեր է փրկում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր