00:00:00

«Ժառանգություն»-ն ու ՀՅԴ-ն հանդիպում են ունեցել

16:09, 03 հուլիս 2019

Այսօր «Ժառանգություն» կուսակցության գրասենյակում տեղի է ունեցել ՀՅԴ-ի նախաձեռնած քաղաքական հանդիպումը, որին  «Ժառանգություն»-ից մասնակցում էին  կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը, փոխնախագահ Նարինե Դիլբարյանը, Գործադիր մարմնի անդամներ Հայկ Գասպարյանը, Գագիկ Մարգարյանը,  ՀՅԴ-ից՝ ԳՄ անդամներ Արծվիկ Մինասյանը, Լիլիթ Գալստյանը և Արմենուհի Կյուրեղյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին համատեղ գործունեության հնարավոր ուղղությունները, համագործակցության եզրեր ընտրվեցին դատաիրավական բարեփոխումները, ընտրական օրենսգրքի և կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունները: Այս մասին տեղեկացնում է «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը: Նշվել է, որ Արցախի և Հայաստանի հետագա առավել սերտ գործակցության հարցում երկու կուսակցությունների դիրքորոշումները ընդհանուր են, և քաղաքական անցյալին վերադարձ այլևս չի կարող լինել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր