00:00:00

«Այսօր վարչապետ Փաշինյանը ի թիվս այլոց, հրամանատարիս ներկայացրել է նախագահին, որ գեներալի կոչում շնորհվի». Դավիթ Սանասարյան

14:59, 03 հուլիս 2019

Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բանակի օրվա կապակցությամբ հրամանատարիս ծանոթացրեցի նախագահ Արմեն Սարգսյանի հետ. -Պարոն նախագահ, ծանոթացեք գնդապետ Շահնազարյանն է, հրամանատարս է եղել։ -Բա, որ քո հրամանատարն է, ինչի՞ է մինչև հիմա գնդապետ։ -Սպասում ենք գեներալի կոչման արժանացնենք։ Այսօր վարչապետ Փաշինյանը ի թիվս այլոց, հրամանատարիս ներկայացրել է նախագահին, որ գեներալի կոչում շնորհվի։ Իմ մասնակցությունը զրոյական է էս հարցում, բայց հրամանատարս արժանի զինվորական է, մաքրամաքուր մարդ է ու լավ ընկեր։ Պարոն գերերալ, Շնորհավորում եմ, բարով ծառայեք Հայաստանի Հանրապետությանը։ Հետախուզական դասակի հրամանատարի պաշտոնակատար, ավագ սերժանտ Սանասարյան Սիրում եմ բոլորիդ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր