00:00:00

Շղթայական վթար Կոտայքում.կան վիրավորներ

15:24, 26 փետրվար 2018 Պատահարներ

Այսօր՝ փետրվարի 26-ին, շղթայական ավտովթարներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական տարածքում բախվել են 1 տասնյակից ավելի ավտոմեքենաներ, գրում է shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով մի քանի ավտոմեքենաներ բախվել են երկաթբետոնե արգելապատնեշներին, երկաթե գովազդային սյանը, մի քանիսն էլ դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարների հետևանքով կան վիրավորներ, որոնց ինքնությունը ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Ա. Պետրոսյանի հանձնարարականով ՃՈ հետաքննիչները պարզում են։ Ճանապարհը եղել է անցանելի. տեղի ճանշինականների կողմից մշակված է եղել, վթարների պատճառն էլ, հավանաբար, եղել է այն, որ վարորդները եղել են անուշադիր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր