00:00:00

Ողբերգական ավտովթարի հետեւանքով 5 տուժածներից 2 երեխաների վիճակը միջին ծանրության է

23:08, 01 հուլիս 2019

Որևան–Սևան ճանապարհին ողբերգական ավտովթարի հետեւանքով Երեւան քաղաքի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 2 երեխաների վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության։ Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, NEWS.am-ին հայտնեց ԲԿ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը։ «Մեզ մոտ բերվել է 2 երեխա, տղա ու աղջիկ, մեկը՝ 9-ը, մյուսը՝ 11։ Երկուսի վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Տղայի մոտ կա փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի ցնցում, երեխան տեղափոխվել է վնասվածքաբանական բաժին։ Աղջկա մոտ գրանցվել է փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի ցնցում, տեղափոխվել է համապատասխան բաժանմունք։ Երեխաները գտնվում են բժիշկների խիստ հսկողության տակ»,- ասաց Դերձյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր