00:00:00

Դավիթ Տոնոյանը՝ զորամաս վերադառնալ չցանկացող զինվորի մասին

17:36, 01 հուլիս 2019

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը խոստանում է՝ բացահայտելու են, թե ինչու զինծառայողն արձակուրդից հետո չի ցանկացել վերադառնալ ծառայության։ «Խուսափողներ շատ են լինում, բայց վերադառնում են, նորություն չէ», - ասօր լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Նախարարը նշեց, որ Ռազմական ոստիկանությունը զբաղվում է այդ գործով։ «Անպայման կբացահայտվի, Ռազմական ոստիկանությունը զբաղվում է», - ասաց Դավիթ Տոնոյանը։ Հիշեցնենք՝ Shamshyan.com-ը գրել էր. «Զինվորական ծառայության մեկնած 19-ամյա Նարեկ Ս.-ն զորամասից օրինական արձակուրդ է ստացել և եկել տուն: Լրացել է նրա արձակուրդի ժամկետը և նա պետք է վերադառնար զորամաս: Սակայն նա հրաժարվել է զորամաս վերադառնալ՝ ծնողներին հայտնելով, որ եթե գնա զորամաս, ապա իր կյանքին վերջ կտա»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր