00:00:00

Իտալիան չընդունեց ԵՀ-ի ղեկավար պաշտոնների նշանակումների՝ առաջարկված փաթեթը

16:31, 01 հուլիս 2019

Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հայտնել Է, որ Իտալիան չի ընդունում Եվրահանձնաժողովում (ԵՀ) ղեկավար պաշտոնների նշանակումների՝ առաջարկված փաթեթը, քանի որ թելադրված Է «միակ թեկնածուի» սկզբունքով, որից որոշվել Է հրաժարվել: Հուլիսի 1-ին այս մասին Իտալիայի կառավարության ղեկավարը հայտարարել Է Եվրամիության արտահերթ գագաթնաժողովի վերջանալուց հետո Rai News 24 ալիքի ուղիղ եթերում: Ինչպես ճշտել Է նա, քննարկված առաջարկությունները չեն բավարարել 10 – 11 երկրների: «Միակ թեկնածուի» սկզբունքից որոշվեց հրաժարվել, եւ մենք քննարկեցինք նշանակումների փաթեթը, որը մշակվել Էր Օսակայում «քսանյակի» գագաթնաժողովից մեկ օր առաջ: Բայց մենք անմիջապես արտահայտեցինք մեր կասկածանքները: (Ընտրության) չափանիշը, որն առաջարկվել Էր, մշակել Էին (Եվրախորհրդարանում) առավել խոշոր քաղաքական կուսակցությունների որոշ ներկայացուցիչներ՝ ԵՄ-ում Ֆրանս Թիմերմանսի գլխավորությամբ: Այսինքն՝ փաստորեն փաթեթում մեզ Էին առաջարկել «միակ թեկնածուի» հենց նույն սկզբունքը, որից մենք հրաժարվեցինք»,- պարզաբանել Է Կոնտեն: Ըստ որում նա ճշտել Է, որ Հռոմը ոչինչ դեմ չունի ԵՀ-ի նախագահի ներկայիս առաջին տեղակալ հոլանդացի Ֆրանս Թիմերմանսի թեկնածության դեմ, որին «հեղինակավոր դեմք Է» համարում: «Մեզ չի բավարարում մեթոդը»,- եզրափակել Է վարչապետը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր