00:00:00

Աննա Մարգարյանը  չընտրվեց  ԲԴԽ անդամ

15:46, 01 հուլիս 2019

ԱԺ-ն այսօր քննարկում էր ԲԴԽ անդամ ընտրելու հարցը։ Հիշեցնենք՝ ԱԺ «Իմ քալյը» դաշինքը ԲԴԽ անդամի թեկնածու է առաջարկել Աննա Մարգարյանին: Քիչ առաջ տեղի ունեցավ քվեարկություն։ Կողմ   քվեարկեց 66 պատգամավոր, դեմ՝ 19 պատգամավոր: 131 պատգամավորներից ընտրությանը մասնակցել է 85 պատգամավոր: ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նշել էր, որ դեմ է քվեարկելու  առաջարկված թեկնածուին։ Մյուս ընդդիմադիր խմբակցությունը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն էլ նշել էր, որ թեկնածուն բոլոր առումներով իրենց բավարարում է: Նշենք, որ ԲԴԽ անդամ ընտրվելու համար անհրաժեշտ էր պատգամավորների ընդհանուր թվի ձայների երեք հինգերորդը: Այսինքն՝ Աննա Մարգարյանի ԲԴԽ անդամ ընտրվելու համար անհրաժեշտ էր առնվազն 76 պատգամավորի կողմ քվե, սակայն նրա օգտին քվեարկել    է   66 պատգամավոր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր