00:00:00

Սասուն Միքայելյանը՝  պատգամավորական մանդատը վայր դնելու լուրերի մասին

15:12, 01 հուլիս 2019

Ինչպես հայտնի է, ԱԺ վերջին նիստերին  Սասուն Միքայելյանը չէր գալիս։ Այսօր  վերջինս խորհրդարանում էր։ Մամուլում լուրեր կային այն մասին, թե նա ՔՊ վարչության անդամ չընտրվելուց հետո նողսրտել է,  դրա համար էլ ԱԺ նիստերին չի մասնակցում։ Լրագրողների հետ զրույցում  նա հերքեց այդ վարկածը, ապա անդրադարձավ մանդատը վայր դնելու մասին խոսակցություններին։ «Էդ, չգիտեմ՝ ում երազանքն ա, լրագրողներն են երազել՝ մանդատը վայր դնեմ․․․  Մանդատն ինձ  տվել է  իմ ժողովուրդը։ Այս նորագույն  պատմության մեջ երևի առաջին դեպքն է եղել։ Ես հավաքել եմ  գրեթե 32 հազար ձայն, այդ  ժողովրդի առաջ եմ պատասխանատու, ոչ թե այդ խաղերի․․․ 300 հոգու  քվեարկությունը  կապ չունի։  Ես առողջական խնդիրներ ունեի, բացի այդ՝ սպասում էի,  տեսնեմ՝ այս իրավիճակը ինչ է լինում, դրա համար չէի գալիս։ Ես նեղացող տղա չեմ։ Իմ գործն արել եմ ու անելու եմ, երկար  տարիներ ծառայել եմ իմ ժողովրդին», -  ասաց Սասուն Միքայելյանը։ Վերջինս ասաց՝   իրեն երբեք էլ չի  զարմացրել ՔՊ վարչության անդամ լինելը կամ չլինելը։ «Բնական է, ինձ ձայն չեն տվել։ Թաքցնելու բա՞ն է, որ արդարանամ, ասեմ՝ ինձ ձայն են տվել։ Միգուցե, ինչ –որ խմորումներ են գնացել, ինչ-որ անձնինք ներսում թիմեր են ձևավորվել։ Սասուն Միքայելյանի օրոք ՔՊ –ն հաղթել է, Միքայելյանը 2․5 տարի և ավելի եղել է այդ կուսակցության ղեկավարը։ Էսօր, որ ես չընտրվա վարչության անդամ, քամին ցրտից չմեռավ, ժողովո՛ւրդ», -   ասաց Սասուն Միքայելյանը՝ նշելով ՝  ՔՊ վարչությունում կան մարդիկ, որ այդքան քվե չպիտի ստանային։ «Մարդին կան այնտեղ, որ այդքքան ձայն ինչի՞ պիտի հավաքեին։ Բայց, այդ խմորումների, խաղերի մեջ շատ մարդիկ կան՝  Փաշինյանի գլխավորությամբ,  որ երբեք չեն մտել, այսինքն՝ պահել են մեր դրած սկզբունքները», -   ասաց Սասուն Միքայելյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր