00:00:00

Դեսպան Գևորգյանը հանդիպում է ունեցել UNMAS-ի սիրիական գրասենյակի ղեկավարության հետ

14:51, 01 հուլիս 2019

Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը և ՀՀ մարդասիրական խմբի ներկայացուցիչ Արկադի Տոնոյանը մասնակցել են  ՄԱԿ Ականազերծման ծառայություն (UNMAS) սիրիական գրասենյակի ղեկավար կազմի հետ հանդիպում-քննարկմանը: Հանդիպմանը, մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՀՀ մարդասիրական խմբի կազմում ընդգրկված սակրավորների և UNMAS-ի սիրիական գրասենյակի միջև համագործակցության հնարավորություններին: Այս կապակցությամբ Արկադի Տոնոյանը մանրամասն ներկայացրել է Սիրիայում հայկական հումանիտար խմբի գործունեությունը և մինչ օրս իրականացված աշխատանքները: Անդրադառնալով ականազերծման ոլորտում Հայաստանի և UNMAS-ի փոխգործակցությանը՝ դեսպան Գևորգյանն ընդգծել է, որ ջանքերի ճիշտ համադրումը կարող է Սիրիայում մարդասիրական իրադրության բարելավման համար դրական արդյունքներ տալ: UNMAS-ի ներկայացուցիչները բարձր են գնահատել Հայաստանի մարդասիրական առաքելությունը Սիրիայում՝ նշելով, որ հումանիտար ականազերծման ոլորտում առկա են համագործակցության բազմաթիվ եզրեր: Կողմերը պայմանավորվել են հետագայում ևս շարունակել քննարկումները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր